Կոնգրեսական Բերքլի. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու ազատ արձակի օկուպացված Կիպրոսը

Կոնգրեսական Բերքլի. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու ազատ արձակի օկուպացված Կիպրոսը

PanARMENIAN.Net - Նևադա նահանգից ամերիկյան կոնգրեսական, սենատորի թեկնածու Շելլի Բերքլին հանդես է եկել հայտարարությամբ` կապված Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացիայի 38-ամյակի հետ: Կոնգրեսականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ես ուզում եմ գրավել գործընկերների ուշադրությունը Կիպրոս Թուրքիայի անօրինական և ողբերգական ներխուժման 38-րդ տարելիցի վրա: Թուրքական օկուպացիան, որը սկսվել է 1974թ. հուլիսի 20-ին, հազարավոր խաղաղ կիպրոսահույների անօթևան, առանց հող ու առանց ընտանիք է թողել: Մենք պետք է հիշենք այդ մասին և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերենք այդ խնդրի լուծմանը:

Այդ ներխուժման վկան դարձած սերնդի մի շարք ներկայացուցիչներ այլևս չեն տեսնում այդ հակամարտության արդար լուծումը:

Միայն Թուրքիան է ճանաչել կղզու օկուպացված հյուսիսային հատվածը, բայց անգամ նա անհրաժեշտ կենսապայմաններ չի տրամադրում իր քաղաքացիների համար: Այդ մասին վկայում են կիպրոսյան թուրքերի վերջին ելույթները, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում թուրքական օկուպացիայից:

Դրա հետ մեկտեղ թուրքական պետությունը տարածաշրջանի ապակայունացման պատճառ է դարձել: Թուրքիան ճանաչում է Գազայի սեկտորում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կառավարությունը, Իսրայելից պահանջում դադարեցնել Գազայի ծովային շրջափակումը: Ավելին, Թուրքիայի քննադատությունն Իսրայելի հասցեին ևս ապակայունացնում է տարածաշրջանը:

Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունն ու ԱՄՆ-ին սպառնում զանազան միջոցներ ձեռնարկել Կոնգրեսի կողմից այդ ողբերգական փաստի ճանաչման դեպքում: Թուրքիան նաև շարունակում է Հայաստանի շրջափակումը:

Ժամանակն է, որպեսզի թուրքերը դադարեցնեն իրենց սպառնալիքներն ու փաստերի ժխտումը, դուրս բերեն զորքերը Կիպրոսից և վերադարձնեն այն տարածքները, որոնք նրանց չեն պատկանում: Այսպիսով, միայն ու միայն կիպրոսցիները կկարողանան որոշումներ կայացնել իրենց ապագայի առնչությամբ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---