Հրապարակվել է Վենետիկի կինոփառատոնի ֆիլմերի ամբողջական ցուցակը

Հրապարակվել է Վենետիկի կինոփառատոնի ֆիլմերի ամբողջական ցուցակը

PanARMENIAN.Net - Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքում հրապարակվել է հերթական միջոցառման շրջանակում ցուցադրվելիք ֆիլմերի ամբողջական ցուցակը:

Հիմնական մրցույթի ծրագրում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 18 կինոնկար, մասնավորապես` Կիմ Կի Դուկի «Pieta»-ն, Բրայան դե Պալմայի «Կիրքը», Տակեշի Կիտանոյի «Անօրինականություն 2»-ը և Թերենս Մալիկի «Դեպի հիացմունք»-ը, հաղորդում է lenta.ru-ն:

Վենետիկի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Միջոցառման ժյուրիի նախագահ է նշանակվել ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մայքլ Մաննը: Փառատոնը կբացվի Միրա Նաիրի «Ակամա ֆունդամենտալիստ» ֆիլմի ցուցադրությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---