ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՍԿԻԶԲ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՎԵՐՋ». ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵԴԱՐՁԸ, ԻՍԿ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ»

PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանում նշում են Սուրբ Գեւորգ ազգային-եկեղեցական տոնը: Տոնը համընկել է անցյալ տարվա «վարդերի հեղափոխության» տարեդարձին: Հատկապես Սուրբ Գեւորգի օրը` 2003 թվականի նոյեմբերի 23-ին ընկավ Շեւարդնաձեի վարչակարգը: Սուրբ Գեւորգի տոնը Վրաստանում նշում են տարին երկու անգամ` գարնանը (ապրիլի 23-ին) եւ աշնանը (նոյեմբերի 23-ին): Եվ եթե նոյեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել իշխանափոխություն, ապա 2004 թվականի նոյեմբերի 23-ին նույն սցենարով փոխվել է վարչակարգն Աջարիայում: Միեւնույն ժամանակ, այսօր Վրաստանի նախագահը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, որտեղ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ընդդիմության թեկնածու Յուշչենկոյի հարյուր հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոցներ, իսկ որոշ քաղաքների քաղսովետները, այդ թվում նաեւ Կիեւի, ճանաչել են նրան որպես նախագահ: Ուկրաինայում շատերը սպասում են վրացական սցենարի կրկնությունը: Համարյա միստիկական համընկնումով դա տեղի է ունենում Սուրբ Գեւորգի տոնի օրը` Վրաստանում կատարված իրադարձություններից ուղիղ մեկ տարի անց: Ավելին` ինչպես երեւում է այսօր իր հանգուցալուծմանն է մոտեցել եւ Աբխազիայի ճգնաժամը, այն բանից հետո, երբ Աբխազիայի Ավագանիների խորհուրդը ճանաչել է ընդդիմության թեկնածու Ս.Բագապշին որպես երկրի ընտրյալ նախագահ: Կդառնա՞ արդյոք Սուրբ Գեւորգի օրը միջազգային հեղափոխության օր` ցույց կտան մոտակա իրադարձությունները:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---