Լիբանանում քննարկել են Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման և համակարգման հարցերը![]() 27 հուլիսի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին Բուրջ Համուդի Ազգային առաջնորդարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստը, որը նախագահում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվեցին գալիք շաբաթների ընթացքում նախատեսվող միջոցառումների մանրամասները: Նշվեց աշխատանքների համակարգման ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը բոլոր շահագրգիռ կառույցների միջև: Քննարկվեցին նաև լիբանանահայ համայնքում գործող բոլոր մշակութային միությունների համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, կարևորովեց Հայաստանի մշակութային տարբեր կառույցների եւ խմբերի հետ համագործակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպման համատեքստում Partner news Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է Partner news |