Լոնդոնում մեկնարկեցին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը![]() PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկեցին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում տեղի է ունենում խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Երկրների շքերթը, ըստ ավանդույթի, բացեց Հունաստանի պատվիրակությունը, ապա հարթակ դուրս եկան մյուս երկրները՝ ըստ այբբենական կարգի: Հայաստանի 24 հոգանոց պատվիրակոթյունը դուրս եկավ 10- րդը: Հայաստանի դրոշակակիրը պետք է լիներ Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, սակայն բացման արարողության ժամանակ այդ պատիվը տրվել էր տեկվանդիստ Արման Երեմյանին, որն ի դեպ առաջին հայ տեկվանդիստն է, որ ելույթ կունենա Օլիմպիական խաղերում: Նշենք, որ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտից բացման արարողությանը հետևում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Լոնդոնի Օլիմպաիադայի կազմակերպիչներն, ինչպես և խոստացել էին, ներկայացրին հիանալի և անկրկնելի բացման արարողություն, որը կրում է «Հրաշքների կղզի» անվանումը: Նախ ներկայացվեցին պատմության պատառիկներ, ապա մարզադաշտ դուրս եկան տարբեր գրքերի հերոսներ՝ ցուցադրելով գեղեցիկ ու յուրօրինակ ներկայացում: Ապա ներկայացվեց Մեծ Բրիտանիայի կինոյի պատմությունը, ապա այս դարի կյանքն ինչպես կա՝ նոր տեխնոլոգիաներով: Երկրների շքերթը կեզրափակի Մեծ Բրիտանիայի ընտրանին: Բացման արարողության վերջում ելույթ է ունենալու Փոլ Մաքքարթնին: Արդեն հուլիսի 28-ին հայ մարզիկներից մրցահարթակ կելնեն ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը և բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Partner news |