Սերգեյ Լավրով. Ռուսաստանի պաշտոնյաները կշարունակեն այցերը Կուրիլյան կղզիներ

Սերգեյ Լավրով. Ռուսաստանի պաշտոնյաները կշարունակեն այցերը Կուրիլյան կղզիներ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է ՌԴ դիրքորոշումն այն մասին, որ Ռուսաստանի պաշտոնյաները կշարունակեն այցերը Կուրիլյան կղզիներ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդպել է Լավրովը մեկնաբանել ճապոնացի լրագրողի հարցը Դմիտրի Մեդվեդևի վերջերս Կուրիլյան կղիզներ կատարելու վեաբերյալ Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբայի հետ համատեղ ասուլիսում: «Դա ուղղակի իրողություն է, որը մենք այսօր քննարկել ենք»,-ասել է Լավրովը:

Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող ընդունել Տոկիոյից հնչող բողոքները՝ հավելելով, որ սա է նշել նաև Մեդվեդևը, երբ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:

Ճապոնիայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ հարցն արծարծվել է բանակցություններում: «Ես հայտարարել եմ Ճապոնիայի դիրքորոշման մասին, ինչպես նաև ափսոսանք եմ հայտնել ՌԴ վարչապետի Կունաշիր կղզի կատարած այցի վերաբերյալ: Ես նշել եմ նաև, որ հետագայում մենք պետք է առաջ մղենք բանակցությունները՝ հաշվի առնելով երկու ժողովրդների զգացմունքները»,-ասել է Գեմբան:

Partner news
 Ուշագրավ
Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին
Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը
«Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը
Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի
Partner news