Քրեական գործ է հարուցվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ

Քրեական գործ է հարուցվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում  կաշառակերության փաստի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, որը վարում է Գլխավոր քննչական վարչությունը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին է հաղորդել ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը` մեկնաբանելով Գեղարվեստի ակադեմիայում ոստիկանության կողմից իրականացվող խուզարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ընդ որում, Մալխասյանը չի հաղորդել կաշառակերության մեջ կասկածվողների անունները:

Ըստ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրերի և տեղեկատվության, գործում ներքաշված են ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և դեկաններից մեկը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---