Մարտերը Հալեպում վերսկսվել են

Մարտերը Հալեպում վերսկսվել են

PanARMENIAN.Net - Հալեպում կառավարական զորքերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև մարտերը վերսկսվել են: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ՄԱԿ-ի Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը Սիրիայի իշխանություններին և ընդդիմադիրներին երկխոսության կոչ է արել:

Հալեպը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է և կարևոր ռազմավարական նշանակություն ունի հակամարտության երկու կողմերի համար: Հայտնի է, որ ապստամբները քաղաքի մի քանի թաղամասերը գրավել են դեռևս հուլիսի 20-ին:

Անցյալ ուրբաթ նրանք հայտարարեցին Հալեպում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխող վարչակարգի կողմնակից 100 զինվորների գերի վերցնելու մասին:

Այն մասին, որ Հալեպում վերսկսվել են մարտերը, կիրակի օրը հաղորդեցին Լոնդոնում տեղակայված սիրիական Մարդու իրավունքների դիտորդական խորհրդի աշխատակիցները: Զոհվածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---