Սկսվել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» շրջագայությունները Ճապոնիայում

Սկսվել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» շրջագայությունները Ճապոնիայում

PanARMENIAN.Net - «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ՀՓԵ) մանկական երգչախումբը սկսել է իր համերգային շրջագայությունները Ճապոնիայում: Ինչպես հայտնում է երգչախմբի մամլո ծառայությունը, 40 օրերի ընթացքում երգչախումբը ելույթ է ունենալու 18 քաղաքներում` ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի գոհարները:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՓԵ երգչախումբը Ճապոնիայում համերգային լայնամասշտաբ շրջագայության հրավերը ստացել է ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպությունից, որը Ճապոնիայում տարեկան 1000-ից ավելի համերգ է կազմակերպում, որոնց մեկ երրորդը հրավիրված խմբեր և մենակատարներ են աշխարհի տարբեր երկրներից: Կազմակերպությունն առաջնորդվում է հստակ սկզբունքով. հրավիրված խմբերն ու երաժիշտները, բացի համապատասխան համբավից և ճանաչումից, պետք է կարգով ավելի բարձր լինեն, քան նմանատիպ ճապոնական խմբերը:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչների» այս 40-օրյա շրջագայությունն իր մեծությամբ, նշանակալիությամբ և կազմակերպվածության բարձր մակարդակով կարող է համեմատվել, թերևս, միայն 1995- ին Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ի 20 նահանգներում երգչախմբի ունեցած 50 –օրյա հաղթարշավի հետ:

Շրջագայությունը նվիրված է հայ – ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20 – ամյակին և հայ գրատպության 500 – ամյակին: Երգչախումբը Հայաստան կվերադառնա օգոստոսի 14 - ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---