Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանին «մերսեդես» և բնակարան հաղթանակի համար

Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանին «մերսեդես» և բնակարան հաղթանակի համար

PanARMENIAN.Net - Կրասնոդարում աշխատող շինարարական ընկերություններից մեկը Ռուսաստանի հավաքականի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճած ձյուդոյիստ Արսեն Գալստյանին խոստացել է «Մերսեդես» ավտոմեքենա և 60 քառակուսի մետր տարածքով լիովին կահավորված բնակարան նվիրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր հայրենակցի հաղթանակը օլիմպիական չեմպիոն դաստիարակած ձյուդոյի ողջ երկրամասային ֆեդերացիայի հաղթանակն է… 60 քառակուսի մետր տարածքով բնակարանը, որն արդեն ամբողջությամբ կահավորված է, սպասում է չեմպիոնի վերադարձին»,- կիրակի օրը հաղորդել է ընկերությունը, որը ձյուդոյի Կրասնոդարի երկրամասի ֆեդերացիայի հովանավորներից մեկն է:

Քսաներեքամյա Արսեն Գալստյանը շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, դարձավ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձյուդոյիստը, որը օլիմպիական ոսկի նվաճեց: Մարզիկի հաջողությունը մինչև 60կգ քաշային կարգում ճապոնացի Հիրոակի Հիրաոկայի հետ եզրափակիչ մենամարտում Ռուսաստանի հավաքականին բերեց առաջին մեդալը Օլիմպիադա-2012-ում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---