Ալբերտ Ազարյանին չեն թույլատրել կրել Հայաստանի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Ալբերտ Ազարյանին չեն թույլատրել կրել Հայաստանի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Լոնդոնում 30-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեն թույլատրել անվանի խորհրդային մարմնամարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի երկակի չեմպիոն, ԽՍՀՄ 11-անգամյա չեմպիոն 83-ամյա Ալբերտ Ազարյանին կրել Հայաստանի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է NovostiNK-ը, իրենց որոշումը կազմակերպիչները հիմնավորել են լեգենդար մարզիկի տարիքով:

Դեռևս մի քանի ամիս առաջ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիադայի բացմանը Հայաստանի հավաքականի դրոշը պետք է կրեր Ալբերտ Ազարյանը: Սակայն Հայաստանում շփոթվել էին, երբ խաղերի բացման արարողությանը երկրի դշորը կրում էր թեքվանդոյիստ Արման Երեմյանը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Ազարյանը հայկական հավաքականի դրոշը կրել է 2008թ. Օլիմպիական խաղերի բացմանը Պեկինում, որտեղ Հայաստանը 6 բրոնզե մեդալ նվաճեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---