29 հուլիսի 2012 - 18:03 AMT
Հունաստանում դադարեցվել է երկրի պատմության մեջ ռեկորդային գործադուլը

Աթենքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պողպատաձուլական գործարանի աշխատակիցները շաբաթ օրը դադարեցրել են Հունաստանի պատմության մեջ ռեկորդային՝ իննամսյա գործադուլը, որն ուղեկցվում էր բախումներով ոստիկանության հետ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Աթենքի լրատվական գործակալությանը:

Գործադուլավորներն առայժմ չեն հասել իրենց գլխավոր պահանջի կատարմանը՝ չեղյալ հայտարարել 40 հոգու աշխատանքից ազատելը, սակայն աշխատանքի նախարարությունը խոստացել է դիտարկել այդ հնարավորությունը:

«Գործարանը պետք է բացվի, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան»,- հայտնել է աշխատանքի նախարար Յաննիս Վրուցիսը: