Ավարտվեց «Նոր ալիք» մրցույթը, հայտնի դարձան հաղթողների անունները![]() 30 հուլիսի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող Նիլուն դարձավ «Նոր ալիք 2012» երիտասարդ կատարողների մրցույթի հաղթող: Մրցույթը տեղի է ունեցել լատվիական Յուրմալա քաղաքում հուլիսի 24-29-ը: Երկրորդ մրցանակին արժանացավ Իտալիան ներկայացնող Կոնստանցո Դել Պինտոն, իսկ Մարիա Յարեմչուկը Ուկրաինայից երրորդն է: Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Սուրեն Առուստամյանը: Նա երկու մրցութային օրերի արդյունքում զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը: «Բյուրեղապակյա ալիքի» համար պայքարում էին 16 մասնակիցներ 14 երկրներից: 2012թ. մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո և բաշխվեց հետևյալ կերպ՝ առաջին տեղ՝ 50 հազար եվրո, երկրորդ տեղ՝ 30 հազար եվրո և երրորդ տեղ՝ 20 հազար եվրո: Տարբեր տարիներին Հայաստանը մրցույթում ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք: 2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Partner news «ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել «Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում Partner news |