Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են հաջող ելույթ ունենալ Բիլի օփենում![]() 30 հուլիսի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունեն 4,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան) եւ Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա): Իսկ շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունի 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Շեխար Սուրիա Գանգուլիից եւ Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան): Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |