Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան

Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ա յս տարվա hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ վերաքննիչ դատարան դիմելու համար իրենք ունեն բոլոր հիմքերը: «Դատարանն իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր փաստարկներին»,- ասել է Տիգրան Աթանեսյանը:

Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն էլ նամակ է ուղարկել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին , որով փորձել է ճշտել, թե ինչով է պայմանավորված Սիվիլիթաս հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը: Հիշեցնենք, որ ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012 թ. օգոստոսի 3-ին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հուլիսի 23-ից 30 աշխատանքային օրով կասեցվել են:

Partner news
 Ուշագրավ
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
Partner news