«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին կմասնակցի 160 սփյռուքահայ պատանի

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին կմասնակցի 160 սփյռուքահայ պատանի

PanARMENIAN.Net - Շուրջ 160 պատանի 9 երկրներից կմասնակցեն «Արի տուն» ծրագրի այս տարվա 6-րդ փուլին: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի բացումը, որին մասնակցում են սփյուքահայ պատանիներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Սիրիայից և այլ երկրներից:

Բացմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչից հետո մասնակիցներիցը պատմեցին, թե ինչպես են որոշել մասնակցել ծրագրին և կիսվեցին Հայաստանից ստացած տպավորություններով:

Ծրագրի մասնակիցները 10 օր կապրեն իրենց հյուրընկալած ընտանիքներում, կայցելեն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, կմասնակցեն տարբեր համերգների և միջոցառումների:

Ծրագրի վերջին 4 օրը մասնակիցները կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:

Partner news
 Ուշագրավ
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
Partner news