Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, կրկին կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնումՙ

Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, կրկին կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնումՙ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, կրկին կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում 2014 թվականին: Այդ մասին Vatan-ին տված հարցազրույցում հայտարարել է Գյուլի մամլո քարտուղար Ահմեդ Սեվերը:

Սեվերի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Արդարության և զարգացման կուսակցությունում, որը մտադիր է նախագահի համաժողովրդական ընտրություններին գնալ սեփական թեկնածուով՝ առաջադրելով վարչապետ Էրդողանի թեկնածությունը:

Ըստ Սեվերի, Գյուլին ոչինչ չի խանգարում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար:

Նախկինում Թուրքիայում նախագահին ընտրում էր խորհրդարանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---