«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանն իր աշխատակիցներին զանգվածաբար գրանցում է «Ֆեյսբուքում»

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանն իր աշխատակիցներին  զանգվածաբար գրանցում է «Ֆեյսբուքում»

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` վերջին օրերին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է իր մոտ կանչել քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցներին եւ հրահանգել գրանցվել «Ֆեյսբուք»-ում՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված քվեարկություններին:

«Սակայն Վ. Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը թերթի հետ զրույցում հերքել է տեղեկությունը՝ ասելով. «Էդ ի՞նչ բան է, էդ ի՞նչ բամբասանք է: Դա մեր աշխատաոճը չէ եւ չի համապատասխանում իրականությանը: Մարդիկ կան, որ ուզում են ինտրիգա ստեղծել ու տալիս են մեր անունը: Կրկնում եմ՝ դա մեր ոճը չէ»:

Թերթը գրում է, որ թեև հանգստյան օրերին ընթացող քվեարկություններում առաջատարը եղել է ԲՀԿ անդամ, բայց «ճակատագրով» ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, այնուամենայնիվ, Վարդանիկը փորձում է «Ֆեյսբուք», «Օդնոկլասսնիկի», 1001 golos.ru կայքերի միջոցով ցույց տալ իշխանություններին, թե իր վարկանիշը բարձր է:

Ավելին, ի հեճուկս խոսնակի հերքումների, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս օրերին ֆեյսբուքյան իրական եւ կեղծ հաշիվներ են բացում նույնիսկ Վ. Ղուկասյանի թիկնազորի անդամները, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների ծիծաղը: Թերթի հետ զրույցում նրանցից մեկը կատակել է. «Վարդանիկի ախրանեն արդեն կըսե, թե մեր զենքը կամպյուտրի մգնիգն է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---