Շվեյցարացի ֆուտբոլիստը հեռացվել է Օլիմպիադայից ռասիստական արտահայտությունների պատճառով

Շվեյցարացի ֆուտբոլիստը հեռացվել է Օլիմպիադայից ռասիստական արտահայտությունների պատճառով

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Միշել Մորգանելլան հեռացվել է թիմից և չի շարունակի մասնակցությունը Օլիմպիադային ռասիստական գրառման պատճառով, որ արել է Twitter-ում: Ինչպես հայտնել է ՌԲԿ-ն, գրառումը, որը շվեյցարական պաշտոնյաները ճանաչել են վիրավորական և սպառնալից, ուղղված էր Հարավային Կորեայի ժողովրդի դեմ և արվել է հարավկորեացիներին 2:1 հաշվով պարտվելուց հետո: Շվեյացարական Le Matin թերթը հրապարակել է այդ գրառումը, որից հետո ֆուտբոլիստի աքաունթը հեռացվել է:

Շվեյցարիայի հավաքականի համար Մորգանելլան հիմնական ֆուտբոլիստ է՝ նա երկու խաղերի բոլոր 90 րոպեներն անց է կացրել դաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---