ANCA-ն հորդորում է NBC-ին ներողություն խնդրել Օլիմպիադայի բացմանը ՀՀ հավաքականի ոչ պատշաճ ներկայացման համար

ANCA-ն հորդորում է NBC-ին ներողություն խնդրել Օլիմպիադայի բացմանը ՀՀ հավաքականի ոչ պատշաճ ներկայացման համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր հիասթափությունն է հայտնել NBC հեռուստաալիքին Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ցուցադրության վերաբերյալ: NBC Universal Media -ի նախագահ Ստեֆան Բուրկեին ուղղված ANCA նախագահ Քեն Խաչիկյանի նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայազգի բոլոր հանդիսատեսների անունից ցանկանում եմ մեր համընդհանուր հիասթափությունը հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակությունը շատ կարճ ցուցադրվեց և առանց որևէ մեկնաբանության: Մենք մտահոգված ենք, որ արարողության ցուցադրության ժամանակ Հայաստանը ոչ մի կերպ չհիշատակվեց մեկնաբանների կողմից:

Հայաստանի վերաբերյալ որոշ տեղեկություններ տալու փոխարեն, մեկնաբանները միայն ասացին. այժմ անցնում են Հայաստանի ներկայացուցիչները: Ավելին, Հայաստանին հատկացված ժամանակը բավարարեց միայն մեկ մարդու ցույց տալու համար բազմանդամ պատվիրակությունից: Նման քամահրական վերաբերմունքը անհարգալից է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև ողջ հայկական Սփյուռքի համար, այդ թվում ԱՄՆ 1,5 մլն հայերի համար:

Ավելին, դա խարխլում է վերաբերմունքը նաև NBC հանդեպ, որը ձևավորվել է այն հանդիսատեսի մոտ, որոնք անտարբեր չեն հայերի նկատմամբ: Մենք կոչ ենք անում բացատրել նման գործողությունների դրդապատճառներն ու ներողություն խնդրել, ինչպես նաև լիարժեք լուսաբանել հայկական հավաքականի ելույթները Օլիմպիական խաղերում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---