Ադիբեկյան. Նախագահական ընտրություններում հաղթելու Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քան Քոչարյանի![]() PanARMENIAN.Net - Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյային, ապա վերջինս հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, քան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: «Գագիկ Ծառուկյանն ավելի ընկալելի է ընդդիմադիր զանգվածի համար, քան Քոչարյանը: Այլ հարց է, թե կկարողանա արդյոք Քոչարյանը հավաքել իշխանամետ զանգվածի ձայները»,-ասել է նա: Ըստ Ադիբեկյանի, ԲՀԿ հավաքած քվեները խորհրդարանական ընտրություններում 60 տոկոսով կազմված են հօգուտ իշխանության տված ձայներից, և միայն 40 տոկոսով՝ ընդդիմադիրների ձայներից: Ըստ նրա, ԲՀԿ-ն կկորցնի «իշխանական» ձայները և հազիվ թե կարողանա ստանալ ընդդիմադիր դաշտի ձայները, որտեղ հիմնական խաղացողներն են ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն: Սոցիոլոգը նաև կարծիք է հայտնել, որ հաշվի առնելով ընդդիմության հավակնությունները, նրանք հազիվ թե կարողսնան միավորվել ու միասնական թեկնածու ընտրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Partner news |