Բաքուն նեղացել է Sky News-ից տոմսեր վաճառող ադրբեջանցի պաշտոնյաների մասին հաղորդման համար![]() 1 օգոստոսի 2012 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Excel կենտրոնի մոտ տոմսերի վաճառքով զբաղվող մարդը, որտեղ անցնում են օլիմպիական մրցումները, հազիվ թե պաշտոնապես Ադրբեջանն էր ներկայացնում, հայտարարել են Լոնդոնի Օլիմպիական խաղերում ադրբեջանական պատվիրակության անդամները: «Տոմսերը չեն հերիքում նույնիսկ ադրբեջանցիների համար: Ես ինքս գնում եմ տոմսերը 125 ֆունտով և փոխանցում եմ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին: Վերջին շաբաթում, Օլիմպիադայի մեկնարկից ի վեր, ես 2000 ֆունտ եմ ծախսել տոմսերի համար: Ոչ ոք չի կարող այդքան տոմս ունենալ, որքան ասվում է հաղորդագրության մեջ»,-Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մադաթովի խոսնք է մեջբերում Բի-բի-սիի ադրբեջանական ծառայությունը: Ըստ բրիտանական Sky News-ի, թաքնված տեսախցիկը գրանցել է, թե ինչպես են ադրբեջանցի պաշտոնյաները օլիմպիական մրցումների տոմսեր վաճառում Լոնդոնի Excel կենտրոնի առջև: Sky News-ը պնդում է, որ տոմսերի վրա, որոնք վաճառում է ադրբեջանական դրոշն ուսերին գցած ոմն մեկը, ընթերցվում է «Ադրբեջանական օլիմպիական կոմիտե» գրառումը: Մադաթովը ժխտել է այդ տեղեկությունը և նշել է, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |