Սարգիս Գրիգորյան. Ասադի ռեժիմը դատապարտված է, իսկ նրա հաջողությունը Հալեպում միայն կձգձգի հակամարտությունը

Սարգիս Գրիգորյան. Ասադի ռեժիմը դատապարտված է, իսկ նրա հաջողությունը Հալեպում միայն կձգձգի հակամարտությունը

PanARMENIAN.Net - Սիրիայի գործող իշխանությունները նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ դատապարտված են, գտնում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Եթե Հալեպում կառավարական ուժերին հաջողվի հաջողության հասնել, դա միայն կձգձգի հակամարտությունը: Հակամարտության լուծումն այն կլինի, որ Բաշար Ասադը վաղ թե ուշ հրաժարական կտա: Միանշանակ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, այն մասին, որ Ասադի ռեժիմը դատապարտված է, վկայում է ուժեղ արտաքին ճնշումը Սիրիայի հանդեպ, առաջատար տերությունների հստակ դիրքորոշումը Սիրիայի հարցում, և այն, որ նրանց ծրագրերում ոչ մի կերպում չի հիշատակվում Ասադի կողմից իշխանությունը պահպանելու հնարավորությունը:

Ըստ փորձագետի, Հալեպի համար այժմ ընթացող մարտերը ընդդիմության քաղաքականության հետևանք են, որը ձգտում է մարտական գործողությունները տեղափոխել խոշոր քաղաքներ, և Հալեպը երկրորդ Բենգազիի վերածելու ցանկությամբ, որը ժամանակին դարձել էր լիբիացի ապստամբների կենտրոնը Քադդաֆիի դեմ կռվում:

Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, ապա, ըստ Գրիգորյանի, այժմ անհնար է կանխատեսել, թե ինչ ուժեր կգան իշխանության Ասադի պաշտոնանկությունից հետո, քանի որ ընդդիմությունը տարբեր ուժերից է բաղկացած, որոնք զգալի տարաձայնություններ ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---