Նախագահի նստավայրի մոտ սկսվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների աջակցության բողոքի ակցիան

Նախագահի նստավայրի մոտ սկսվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների աջակցության բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Մի քանի տասնյակ մարդ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց պաստառներ են պարզել ի աջակցություն խուլիգանության համար ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ՀԱԿ ակտիվիստների:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ակցիային մասնակցում է նաև «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Ցուցարարները բացականչում են «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Ամոթ»:

2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---