Ճանապարհային շինարարության խնդիրները քննարկվել են ՀՀ տրանսպորտի նախարարի մոտ

Ճանապարհային շինարարության խնդիրները քննարկվել են ՀՀ տրանսպորտի նախարարի մոտ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մոտ օգոստոսի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ճանապարհաշինարարական խորհրդի անդամների հետ:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են Հյուսիս-հարավ ճանապարահատվածի` դեպի հարավ գնացող ուղղությանը` դժվարանցանելի տեղամասերի շրջանցում, ճանապարհի կարգի ընտրություն, հետագա շինարարություն, եւ այլն:

Այս առնչությամբ Գագիկ Բեգլարյանը առաջնային է համարել ճանապարհների որակի եւ անվտանգության պահպանումը, ինչպես նաեւ կարեւորել առանցքային մեծ բեռնվածք ունեցող ավտոմոբիլների կողմից ճանապարհներին հասցվող վնասների փոխհատուցման օրենսդրական կարգավորումը:

«Մենք մեծ վնաս ենք հասցնում մեր տնտեսությանը, եթե ամեն տարի նույն ճանապարհի վրա գումարներ ենք ծախսում»,- ընդգծել է նա:

Partner news
 Ուշագրավ
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է
ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Partner news