Արամ Մանուկյանը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին![]() 1 օգոստոսի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները ինչ ճանապարհով ուզում է լինի, պետք է գտնեն ՀԱԿ դատապարտված ակտիվիստներին ազատ արձակելու միջոց «նվազեցնելու համար լարվածությունն երկրում»: Այդ մասին նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ,ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը: Նախագահի նստավայրի մոտ կազմակերպված բողոքի ցույցն ուղեկցվում էր Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով, որոնք դատապարտվել են խուլիգանության համար: «Երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,-ասել է Մանուկյանը: Նրա խոսքով, եթե իշխանությունները ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ դատավճիռները չեղյալ հայտարարելու միջոց չգիտնի, ապա Կոնգրեսը կստիպի նրանց դա անել ճնշման տակ: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ցույցի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Partner news |