1 օգոստոսի 2012 - 20:39 AMT
Aerosmith-ի ձայնագրություններին մասնակցել են Ջուլիանը և Ջոնի Դեպը

Aerosmith նոր ալբոմի ձայնագրություններին մասնակցել են Ջոն Լեննոնի ավագ որդի Ջուլիանը, դերասան Ջոնի Դեպը, ինչպես նաև երգչուհի Քերրի Անդերվուդը: Այս մասին Rolling Stone-ին տված հարցազրույցում պատմել է խմբի կիթառահար Ջո Փերրին:

Լեննոնը Aerosmith-ի մեներգիչ Սթիվեն Թայլերի հետ զուգերգով է հանդես եկել «Love Three Times a Day» երգում, Անդերվուդը երգել է «Beautiful» երգում, իսկ Դեպը բեք վոկալ է ձայնագրել «Freedom Fighter» ստեղծագործության համար:

«Music from Another Dimension!» ալբոմը կդառնա Aerosmith-ի15-րդ թողարկված ալբոմը: