ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Քրիս Բողջալյանի Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը

ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Քրիս Բողջալյանի Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել վերջերս հրատարակված Քրիս Բողջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), միջոցառումը կազմակերպել էր ANCA-ն Հայոց ցեղասպանության մասին բանաձևի կողմնակիցներ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդի ու Ադամ Շիֆի հետ համատեղ:

«Այսօրվա միջոցառումը մեկ անգամ ևս գալիս է փաստելու Քրիս Բողջալյանի մեծ տաղանդը որպես գրողի, որը սովորեցնում է, լուսավորում է և ոգևորում է իր ընթերցողին,-նշել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:-Նրա վեպն արծարծում է Հայոց ցեղասպանության բազում չլուծված բարոյական ու մարդկային ասպեկտները: Մենք հուսով ենք, որ այդ ստեղծագործության միջոցով կշարունակենք մեր աշխատանքը մեր կողմը գրավելու համար Ամերիկային ու վերջ դնելով դեռևս անպատիժ մնացող այդ ոճրագործության հարցում թուրքական ժխտողականությանը»:

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին որակել է Բողջալյանի գիրքը որպես «մի վեպ, որն ունի ներքին ուժ և հիանալի է շարադրում պատմության էությունը՝ ստիպելով մեզ խորասուզվել նրանց տառապանքների մեջ, որոնք անհետացան ու նրանց, ով պայքարեց քաղաքակրթության այն մութ տարիներին… Կարծում եմ, որ դա Հայոց ցեղասպանության մասին փաստերի ուսումնասիրման կարևոր մաս է կազմում ոչ միայն Կոնգրեսի, այլ նաև հայ ժողովրդի համար»:

«Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հիացական արձագանքներ է ստացել ավելի քան տասնայկ ամերիկյան պարբերականներում, այդ թվում Washington Post, USA Today, the Boston Globe, the Associated Press, Library Journal, Publishers Weekly, Booklist, Kirkus Reviews, Entertainment Weekly և People Magazine. Հուլիսի 23-ին գիրքը հայտարարվեց շաբաթվա գիրք Oprah.com կայքում և այժմ 7-րդն է New York Times-ի բեսթսելերների թվում: Իսկ շնորհանդեսից մեկ օր առաջ The Washington Post-ը գիրքը հայտարարեց ԱՄՆ մայրաքաղաքի չորրորդ բեսթսելերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---