Մարտին Բերբերյան. Մեր բոլոր ըմբիշները մեդալներ նվաճելու շանսեր ունեն 2 օգոստոսի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայ ըմբիշները լավ շանսեր ունեն Լոնդոնում ոսկի նվաճելու համար: «Ցավոք, մինչ օրս մեր հավաքականն անհաջող է հանդես գալիս, սակայն, կարծում եմ, մեդալ, այնուամենայնիվ, կունենանք: Ինչ վերաբերում է ըմբիշներին, ապա կասեմ, որ բոլոր 7 մարզիկները լավ են նախապատրաստված և իրական շանսեր ունեն մեդալներ նվաճելու: Ուղղակի պետք է կենտրոնանալ ու բաց չթողնել այդ հնարավորությունը: Բոլոր մեր մարզիկներին հաջողություն եմ մաղթում»,-ասել է Բերբերյանը: Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցն այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում որպես մարզիչ: Ըստ նրա, նա համագործակցում է նաև ԱՄՆ հավաքականի հետ՝ մարզելով ըմբիշներին ուսումնամարզական հավաքների ժամանակ: «Երեք օրից ես կմեկնեմ Լոնդոն և ներկա կլինեմ Օլիմպիական խաղերին: Հատկապես հետևելու եմ ըմբիշների պայքարին՝ սատարելով իմ ընկերներին»,-ասել է Բերբերյանը: Հայ ըմբիշները Օլիմպիադայում մեկնարկում են օգոստոսի 5-ին: Առաջինը մրցագորգ դուրս կգա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |