Оգոստոսի 5-ին երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքներում կլինի անվճար

Оգոստոսի 5-ին երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքներում կլինի անվճար

PanARMENIAN.Net - Երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 5-ին Հայաստանի բնակիչների համար կլինի անվճար, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը և ուղևորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոնկառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերիփոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---