Գերմանացի մարզուհին լքել է Օլիմպիադան նեոնացիստների հետ կապերի պատճառով 3 օգոստոսի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Թիավարման գերմանական օլիմպիական հավաքականի անդամ Նադյա Դրիգալան լքել է Օլիմպիադան նեոնացիստների հետ կապերի պատճառով: ԶԼՄ-ների տվյալներով, նրան ստիպել են լքել օլիմպիական ավանն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա հարաբերությունների մասին անվանի աջակողմյան ծայրահեղական Միխաել Ֆիշերի հետ: Բացի դրանից, նա մտնում է «Ռոստոկի նացիոնալ-սոցիալիստներ» միության մեջ: Օլիմպիադայում գերմանական պատվիրակության ղեկավար Միխաել Ֆեսպերը ողջունել է մրցումներից մարզուհու ինքնակամ հեռանալու որոշումը: Միաժամանակ, պաշտոնապես Գերմանիայի օլիմպիական մարզական կոնֆեդերացիան չի նշում նրա հեռանալու պատճառները` խոսելով միայն «նրա անձնական կյանքի» մասին որոշակի տեղեկությունների մասին: Դրիգալան մասնացկել է թիավարման կանանց ութնյակի մրցումներին: Հակաֆաշիստների կայքերում տարածված են Դրիգալայի լուսանկարները նեոնացիստ Միխաել Ֆիշերի հետ, ով Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի լանդթագի ընտրություններում առաջադրվել է Գերմանիայի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության կողմից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |