Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայում լրջորեն պատրաստվում են Սիրիայի դեպքերին հնարավոր ռազմական միջամտության

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայում լրջորեն պատրաստվում են Սիրիայի դեպքերին հնարավոր ռազմական միջամտության

PanARMENIAN.Net - Թուրքիայում լրջորեն պատրաստվում են Սիրիայի իրադարձություններին հնարավոր ռազմական միջամտությանը, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով Թուրքիայի իշխանությունների վերջին հայտարարությունները քրդական գործոնի մասին, Սիրիայի սահմանների մոտ զորավարժությունները, ինչպես նաև թուրքական ԶԼՄ-ներում հրապարակումներն իրանական ուժերը Հալեպի շրջան տեղափոխելու մասին: «Այն տեղեկատվությունը, որը մենք ունենք, վկայում է, որ Թուրքիայում լրջորեն ուսումնասիրում են թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում մարտական գործողություններ սկսելու հնարավորությունը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Սաֆրաստյանը:

Միաժամանակ փորձագետը հավելել է, որ մինչև հիմա համոզված չէ, որ Թուրքիան կգնա այդ քայլին: Նրա խոսքով, եթե թուրքական իշխանությունները հաշվարկներ կատարեն, ապա պարզ կդառնա, որ Թուրքիան կխրվի սիրիական գործերի մեջ, ինչը պետք չէ նրան, կթուլացնի իր դիրքերը երկրի ներսում քրդական գործոնի հետ պայքարի մեջ, ինչպես նաև հարված կհասցնի արաբական աշխարհի հետ նրա հարաբերություններին: «Չէ որ վերջ ի վերջո ներխուժում է արաբական երկիր»,- նշել է նա: «Բայց, ցավոք սրտի, մենք ականատես ենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հիմնված չէ հաշվարկների և լուրջ վերլուծությունների վրա, այլ ավելի շատ է ձեռք բերում արկածախնդրության տարրեր: Ասում եմ «ցավոք սրտի», որովհետև, դա վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար»,- հավելել է Սաֆրաստյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---