Ադրբեջանական բանակի շարքերը նոսրանում են՝ այս անգամ ինքնասպանություն է տեղի ունեցել![]() 3 օգոստոսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով, հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ N զորամասում, որ տեղակայված է Նախիջևանում, ինքնասպանություն է կատարվել: Ադրբեջանի ազգային բանակի զինծառայող 19-ամյա Ռաֆիգ օղլու Իբաևը կրակել է իր վրա սեփական ծառայողական զենքից: Ընթանում է քննություն: Օգոստոսի 1-ին ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է Գերանբոյի շրջանի ՊՆ N զորամասի զինվոր Մեհդի Բահադիր օղլու Սուլթանովը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա «մահացել է իր ինքնաձիգից բացված կրակի արդյունքում»: Ըստ նախնական վարկածի, Սուլթանովը մահացել է իրեն ամրագրված զենքից բացված կրակի արդյունքում: Պաշտպանության մամլո ծառայությունը այդ լուրը հաստատել է ԱՊԱ գործակալությանը: Փաստով քննություն է ընթանում: Տառացիորեն օրերս, հուլիսի 30-ին, Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինվոր Աբբասով Օրհան Ղահրաման օղլուն, 1992թ. ծնված, զոհվեց զինակցի ձեռքից զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |