Օլիմպիադայի թենիսի մրցաշարի եզրափակչում կխաղան Էնդի Մարեյն ու Ռոջեր Ֆեդերերը

Օլիմպիադայի թենիսի մրցաշարի եզրափակչում կխաղան Էնդի Մարեյն ու Ռոջեր Ֆեդերերը

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայում տղամարդկանց անհատական մրցաշարի երրորդ համարի տակ հայտագրված բրիտանացի Էնդի Մարեյը կիսաեզրափակչում հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչին: Աշխարհի երկրորդ ռակետի դեմ խաղում նա հաղթեց 7:5, 7:5 հաշվով:

Հանդիպումը շարունակվել է 2 ժամ: Խարտիաներից յուրաքանչյուրում Մարեյը մեկական բրեյք է արել, 5 էյս և ոչ մի անգամ չի սխալվել փոխանցման մեջ:

Սա Մարեյի վեցերորդ հաղթանակն էր Ջոկովիչի հետ 14 խաղում: Եզրափակչում շոտլանդացին կխաղա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ: Բրոնզե մեդալը կխաղարկեն Ջոկովիչն ու Խուան Մարտին Դել Պոտրոն (Արգենտինա):

Partner news
 Ուշագրավ
Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին
Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում
Partner news