Նվեր Դավթյան. Չի բացառվում որ Սարգսյանն ու Պուտինը քննարկեն նաև իրավիճակը Սիրիայում

Նվեր Դավթյան. Չի բացառվում որ Սարգսյանն ու Պուտինը քննարկեն նաև իրավիճակը Սիրիայում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ իրանագետ, ռազմական փորձագետ Նվեր Դավթյանի, չի բացառվում, որ այս հանդիպման ժամանակ քննարկվեն նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Դմիտրի Մեդվեդևի վարչակարգը արտաքին քաղաքականությունում թույլ էր, Ռուսաստանի նահանջողական դիրքորոշումը պարզ չէր: Ռուսաստանում քաղաքական ապարատը լավ է աշխատում, ու այսպիսի զարգացումները կանխատեսելի էին, բայց թե այդ ժամանակ ինչ էր մտածում Կրեմլը, պարզ չէ»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա, արաբական աշխարհում, այդ թվում և Սիրիայում, տեղի ունեցող իրադարձությունները միտված են մեկ բանի. մեկուսացնել Իրանին. «Իսկ Իրանից հետո Արևելքի հաջորդ քայլը կուղղվի դեպի Ռուսաստան»:

Դավթյանը նշեց, որ Իսրայելն ու Թուրքիան չեն ցանկանում, որ տարածաշրջանում լինի զարգացած երկիր, սա է նաև պատճառը, որ ակտիվորեն մասնակցում են Սիրիայի դեմ գործողություններին:

«Եթե Ժնևի միջազգային դատարանն ընդունի Իրանի հայցն ընդդեմ Ռուսաստանի, և վերջինս ի վերջո Իրանին վաճառի պաշտպանական С-300 զենիթահրթիռային համալիրները, ապա Իրանն անհամեմատ կուժեղացնի իր պաշտպանությունը և կուժեղացնի իր դիրքերը տարածաշրջանում»,- ընդգծեց նա:

Partner news
 Ուշագրավ
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը
Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին
Partner news