Տիգրան Զարգարյան. Հայ ընթերցողները շարունակում են գերապատվությունը տալ տպագիր գրքին

Տիգրան Զարգարյան. Հայ ընթերցողները շարունակում են գերապատվությունը տալ տպագիր գրքին

PanARMENIAN.Net - Հայ ընթերցողները շարունակում են գերապատվությունը տալ տպագիր գրքին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: «Ճիշտ է, էլեկտրոնային գրքերն ավելի նպատակահարմար են գիտական աշխատանքի համար, սակայն մանկական, գեղարվեստական գրականությունը դեռ երկար ավելի պահանջված կլինի տպագիր տեսքով: Ազգային գրադարան օրական 900-1000 ընթերցող է գալիս, կարդում են հայագիտական նյութեր, մամուլ, ունենք նաև օտարերկրյա ընթերցողներ»,- պատմեց Զարգարյանը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին նշեց, որ թյուր է այն կարծիքը, որ հայ երիտասարդները չեն կարդում: «Կարդացողը միշտ էլ կարդում է, այժմյան երիտասարդությունը զարմանալիորեն լավատեղյակ է համաշխարհային գրականությունից, ինչը ողջունելի և ուրախալի փաստ է»,- ընդգծեց նա:

Ազգային գրադարանի տնօրենը հավելեց, որ Երևանի հռչակումը գրքի համաշխարհային մայրաքաղաք և Հայ գրատպության 500-ամյակը կարևոր խթան հանդիսացան գրքի հանդեպ հայ բնակչության հետաքրքրությունն ավելացնելու համար: Այդ միջոցառումների շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանը դիմեց աշխարհի մի շարք երկրների դիվանագիտական կազմակերպություններ, որոնք իրենց մոտ տպագրված և հատկապես Հայաստանին վերաբերող գրականությունը նվիրաբերեցին գրադարանին:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news