Նարեկ Գալստյան. Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն![]() 4 օգոստոսի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի իշխանություններին ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար մեղադրելը միաջզգային հանրության ուշադրությանը չի արժանանա, սա առաջին անգամը չէ, որ պաշտոնական Բաքուն նման մեղադրանք է ներկայացնում Արցախի իշխանություններին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը: Քաղաքագետն ասաց, որ այս մեղադրանքների ֆոնին, Ադրբեջանը շարունակում է տեղավորել իր քաղաքացիներին Շահումյանի հյուսիսային հատվածում: Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ-ի պատասխանի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցին, քաղաքագետն ասաց, որ այս օրերին արտգործնախարարության հայտարարությունը բավական քննադատվել է և գուցե արդարացիորեն, բայց ինքը ուշադրություն է դարձրել հայտարարության մեջ առկա մի փաստի : Այնտեղ ասված է, որ ԼՂՀ իշխանությունները կազմակերպված վերաբնակեցման քաղաքականություն չեն վարում և միջազգային դիտորդները կարող են հաստատել դա : Ուշադրությունը հրավիրելով «կազմակերպված» բառին, քաղաքագետն ասաց. «Ինձ համար անհասկանալի է, ինչու չի տարվում այդ , այսպես կոչված, կազմակերպված քաղաքականությունը և ավելի անհասկանալի է , այն, որ ղարաբաղյան կողմը մի տեսակ մեղավորի կարգավիճակով է հանդես գալիս այս հարցում : Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, ավելին` այնտեղ հնարավորինս պետք է խթանել ծնելությունը» : Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |