Մոսկվայում բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հուշարձանը![]() 4 օգոստոսի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ ներկա են գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հուշարձանի բացմանը, ով վախճանվել էր անցած տարի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հուշարձանը տեղադրվել է դերասանուհու շիրիմին` Նովոդևիչյե գերեզմանոցի նոր մասում: Արարողությանը ներկա են եղել դերասանուհու ամենամտերիմ ընկերները` ռեժիսոր Էլդար Ռյազանովը, դերասաններ Ալեքսանդր Շիրվինդտը և Արմեն Ջիգարխանյանը, միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և ուրիշներ: Արարողությունը ոչ պաշտոնական է ստացվել. մարդիկ երգել են, ընթերցել բանաստեղծություններ, կիսվել հիշողություններով: Հուշարձանի բարձրությունը գրեթե երկու մետր է: Այն կերտված է սև գրանիտից և սպիտակ մարմարից, հիմքը մոխրագույն քարից է: Հուշարձանի ձախ կողմում գրեթե ողջ հասակով պատկերված է դերասանուհին երկար զգեստով: Հուշարձանի հեղինակներն են Յուրի Խորովսկին և Յուրի Շաբելնիկովը: Հուշարձանի հակառակ կողմում փորագրված են Լյուդմիլա Մարկովնայի խոսքերը. «Թանկագին հանդիսատեսներ, ես ապրում և աշխատում եմ ձեզ համար»: Մեջբերում ավարտվում է հետևյալ խոսքերով. «Շնորհակալություն, որ եկել եք: Լ. Գուրչենկո»: Partner news «Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից Նա The Doors խմբի հիմնադիրներից է Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Partner news |