Սիրիայում զինված ուժերը պատանդ են վերցրել 48 իրանցի ուխտագնաց շիիթների

Սիրիայում զինված ուժերը պատանդ են վերցրել 48 իրանցի ուխտագնաց շիիթների

PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաքում անհայտ զինված մարդիկ առևանգել են 48 իրանցի ուխտագնաց շիիթների, շաբաթ օրը հաղորդում է իրանական հեռուստատեսությունը:

Սիրիական հատուկ ծառայությունների աշխատողները փորձում են դուրս գալ առևանգիչների հետքի վրա, գրում է Ինտերֆաքսը: Դամասկոսում Իրանի դեսպանատունը հաստատել է 48 հոգուն առևանգելու փաստը:

Ուխտագնացներն օթևանել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---