ՀԱԿ 3 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հետապնդումը պաշտոնապես չի դադարեցվել

ՀԱԿ 3 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հետապնդումը պաշտոնապես չի դադարեցվել

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ձերբակալված երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը չի դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի ծանուցել այդ մասին հետաքննության ենթականերին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ակտիվիստներից մեկը` Արեգ Գևորգյանը:

2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվիստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

2012-ի հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի` ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման:

Շաբաթ օրը հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է ընդունել Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ դրա համար հիմք է ծառայել հանցագործության մեջ նրանց մասնակցության ապացույցների բացակայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---