Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիադայում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից

Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիադայում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերում իրենց ելույթներն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշները: 74 կգ քաշային կարգում հանդես է գալու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: 1/8 եզրափակչում նա մրցելու է Դանիյար Կոբոնովի դեմ (Ղրղզստան):

Հունահռոմեական ըմբիշներից Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին գերծանրքաշային կարգում ելույթ է ունենալու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը: Իսկ օգոստոսի 7-ին մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Վարդերեսյանն (66 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը (96 կգ):

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news