Արսեն Ջուլֆալակյանը ապահովեց Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը![]() PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշայինների պայքարի կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Էմին Ահմադովին: Առաջին մրցափուլում հայ մարզիկը շատ վստահ գործեց և կարողացավ գլորել մրցակցին` վաստակելով մեկ միավոր: Նա ուժեղ էր նաև երկրորդ մրցափուլում և հաղթեց 3:0 հաշվով: Ջուլֆալակյանը մտավ եզրափակիչ և ապահովեց Հայաստանի համար առաջին մեդալը: Եզրափակչում նա կմրցի ռուս Ռոման Վլասովի հետ, ով հաղթել է Ալեքսանդր Կազակևիչին (Լիտվա): 1/8 եզրափակչում հայ ըմբիշը ուժեղ է եղել Դանիյար Կոբոնովից (Ղրղզստան), իսկ 1/4-ում` բելառուս Ալեքսանդր Կիկինովից: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |