Լոնդոն-2012. Յուրի Պատրիկեևը որակավորման փուլում կհանդիպի Հասան Բարոևին

Լոնդոն-2012. Յուրի Պատրիկեևը որակավորման փուլում կհանդիպի Հասան Բարոևին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին Օլիմպիական խաղերում ելույթ է ունենալու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը:

Որակավորման փուլում Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային ըմբիշի մրցակիցն է լինելու 2004 թվականի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հասան Բարոևը (Ռուսաստան): Ժամանակին երկու ըմբիշներն էլ հանդես են եկել Ռուսաստանի հավաքականում:

Իսկ այսօր 74 կգ քաշայինների պայքարում Արսեն Ջուլֆալակյանը մտել է եզրափակիչ և կպայքարի Օլիմպիական չեմպիոնի կոչման համար:

Օգոստոսի 7-ին մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Վարդերեսյանն (66 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը (96 կգ):

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Partner news