Արսեն Ջուլֆալակյանը 16-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի համար նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերում 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ: Եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը զիջեց աշխարհի չեմպիոն ռուս Ռոման Վլասովին: Առաջին մրցափուլն ավարտեց ռուս ըմբիշի հաղթանակով 1:0 հաշվով: Երկրորդում էլ էր նա ավելի ուժեղ և նվաճեց ոսկե մեդալ: Վերջին անգամ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճել է ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում: 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդր Կազակևիչն (Լիտվա) ու Էմին Ահմադովը (Ադրբեջան): Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |