Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը![]() 6 օգոստոսի 2012 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին, АТР-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 3 հորիզոնականով: Այժմ նա 980 միավորով զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը` 11435 միավորով, ով Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: Նովակ Ջոկովիչը 11270 միավորով երկրորդ հորիզոնականում է: Աշխարհի ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով ունի 8905 միավոր: Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |