Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Աթենքում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 4 հնարավոր միավորներից հավաքել է 3,5-ը և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, իսկ Վահե Բաղդասարյանը հավաքել է 2 միավոր:

5-րդ տուրում Տեր-Սահակյանի մրցակիցն է լինելու չինացի շախմատիստ Յու Վեին, Գրիգորյանինը` Օլիվեր Միգոկը(Հունգարիա), իսկ Բաղդասարյանինը` Անտոն Պոդոլսկին (Ուկրաինա):

Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը հավաքել է 2 միավոր և հաջորդ տուրում կխաղա Լիսա Շուլցի հետ (Հոլանդիա):

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news