Օլիմպիադայի ընթացքում ձերբակալվել է մի երկրպագու, ով շիշ է նետել 100մ վազքի մասնակիցների վրա

Օլիմպիադայի ընթացքում ձերբակալվել է մի երկրպագու, ով շիշ է նետել 100մ վազքի մասնակիցների վրա

PanARMENIAN.Net - Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի երկրպագուի, ով շիշ է նետել Լոնդոնի Օլիմպիական խաղերի 100մ վազքի եզրափակչի մասնակիցների վրա:

Միջադեպը պատահել է մեկնարկից մի քանի վայրկյան առաջ: Ականատեսների խոսքով, տղամարդը, ով կանգնած է եղել տրիբունաներում, սկսել է հայհոյել յամայկացի Ուսեյն Բոլթին և նրա վրա շիշ է նետել:

Մարզիկը խոստովանել է, որ ինչ-որ աղմուկ է լսել տրիբունաներում, սակայն չի տեսել, թե հենց ինչ է պատահել, հաղորդում է newsru.com-ը:

100մ տարածությունում հաղթող է դարձել Ուսեյն Բոլթը` 9,63 վայրկյան ռեկորդով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---