ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Ոստիկանությունում համակարգող խումբ է ձևավորվել![]() 6 օգոստոսի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ: Խմբի ղեկավարն է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Համաձայն հրամանի` ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում մինչև օգոստոսի 25-ը կստեղծվեն նաև օպերատիվ շտաբներ, կմշակվեն անհրաժեշտ միջոցառումների պլանները: Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |