Օլիմպիական խաղեր. Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ելույթը կսկսի 1/8 եզրափակչից

Օլիմպիական խաղեր. Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ելույթը կսկսի 1/8 եզրափակչից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Լոնդոնում կկայանա Օլիմպիական խաղերի հունհռոմեական ըմբշամարտի 66 և 96 կգ քաշային կարգի հանդիպումները: Այս երկու քաշային կարգերում էլ Հայաստանը ունի ներկայացուցիչներ:

66 կգ քաշում հանդես կգա Հովհաննես Վարդերեսյանը: Նա իր ելույթը կսկսի որակավորման փուլից, և մրցակիցը կլինի Կիմ Հուեոնվուն (Կորեա):

Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից: Այստեղ նա կհանդիպի իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ:

Հայաստանի հունահռոմեական ըմբիշներից Օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ Հայաստանի Օլիմպիական հավաքականից մեդալ է նվաճել նաև ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա դարձել է բրոնզե մեդալակիր:

Partner news
 Ուշագրավ
Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին
Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում
Partner news