«Ժողովուրդ». Կաթողիկոսը հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում![]() 7 օգոստոսի 2012 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Թեթրը գրում է, որ քաղաքական սկանդալի կիզակետում է հայտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն. գաղտնազերծվել է կաթողիկոսի անունից Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի դիմումը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Ջաքարյանին։ Սակայն ենթադրվում է, որ նման նամակներ հասցեագրվել են նաև մյուս թեմերին։ Իսկ նամակով թեմերից պահանջում են տեղեկություններ տրամադրել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին։ Ընդ որում այդ տեղեկությունները Գարեգին Բ-ն թեմերից պահանջել է՝ կառավարության անունից իրեն ուղարկված գրության համաձայն։ «Այս նամակն ապացուցում է մի քանի փաստ, կառավարությունն այսպիսով Մայր աթոռի վրա է դրել պետական մարմինների՝ ԱԳՆ-ի ու ԱԱԾ-ի գործառույթներ։ Եվ կաթողիկոսն էլ իր հերթին համաձայնել է ստանձնել դրանք՝ոչ միայն իր վրա վերցնելով «ագենտի» պիտակ, այլև ապացուցելով, որ պետական մարմիններն անկարող են իրենց վերապահված գործերում։ «Ու սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածի համաձայն՝ Եկեղեցին անջատ է պետությունից։ Փաստորեն, այս իշխանությունները, որ Հայաստանում պղծել են ամեն արժեք, հասել են արդեն ազգի սրբությանը՝ Եկեղեցուն։ Սեկնաբանություններն ավելորդ են»,– գրում է թերթը։ Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |